18 05 2021

Սա է իրական նիկոլը` սուտասան, մանիպուլացնող, ազգակործան դժոխքի գործակալ․ Արա Վարդանյան

Սա է իրական նիկոլը` սուտասան, մանիպուլացնող, ազգակործան դժոխքի գործակալ․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ նիկոլը կսկսի տալ նախընտրական խոստումներ (իսկ նա արդեն լծվել է այդ գործին), շատ կարևոր է հիշել հետևյալը.

  1. Նա խոստանում էր հանել արագաչափերը, բայց չարեց դա,
  2. Նա խոստանում էր շեշտակի բարձրացնել թոշակները։ Արդյունքում թոշակները միջինում բարձրացան ընդամենը 4 հազար դրամով, իսկ սպառողական գները աճեցին շեշտակի,
  3. Նա խոստանում էր իջեցնել գազի սակագինը, բայց գինը միայն բարձրացավ,
  4. Նա խոստանում էր իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, բայց այն մնաց անփոփոխ։ Ավելին, սպասվում է թանկացում,
  5. Նա խոստանում էր փոփոխել սահմանադրությունը և կրճատել Վարչապետի լիազորությունները` ապահովվելով փոխզսպման մեխանիզմներ։ Իհարկե այս խոսումը ևս մնաց չիրականացված։
  6. Նա խոստանում էր պայքարել կոռուպցիայի դեմ, բայց արդյունքում Հայաստանում գրանցվել է նախադեպը չունեցող համատարած կոռուպցիա։ Որպես օրինակ նծռմ միայն Համահայկական Հիմնադրամից գողացած 107 միլիոն դոլարը,
  7. Նա խոստացել էր ընդլայնել սփյուռքի հետ կապերը, իսկ իրականում լուծարեց սփյուռքի նախարարությունը,
  8. Նա խոստացել էր զարկ տալ գյուղատնտեսության ոլորտին։ Որպես առաջին քայլ նա լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը,
  9. Նա խոստանում էր, որ դուք հպարտ եք ապրելու։ Արդյունքում ազգովի նվաստացած ենք,
  10. Նա խոստանում էր, որ միլիարդներով ներդրումներ կլինեն, հազարավոր նոր աշխատատեղեր կբացվեն։ Արդյունքում ունենք ներդրումների զրոյական մակարդակ։

Եվ ի վերջո, նա խոստանում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Թե ինչ եղավ արդյունքում բոլորս տեսանք...

Այ սա է իրական նիկոլը` սուտասան, մանիպուլացնող, ազգակործան դժոխքի գործակալ։

Այս անգամ ևս, նա շռայլելու է աներևակայելի խոստումներ։ Նա կբարձրացնի աշխատավարձները մի գուցե նաև թոշակները, բայց. այդ ամենն կրկին սուտ է լինելու։ Նա հասցրել է պետությունը մի վիճակի ուր, իր ղեկավարմամբ, ուղղակի անհնարին է իրականացնել որևէ դրական բան։ Այսինք նա կրկին խաբելու է, քանզի իր հայտարարած բարձր աշխատավարձներ վճարելու որևէ հնարավորություն մեր պետությունը այսօր չունի։ Ավելին, գնալով այդ քայլին նա մի քանի ամսվա ընթացքում կկանգնեցնի պետությունը ֆինանսական կոլապսի առջև։

Դե ինչ, դեռ վստահու՞մ եք իրեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ